Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը (ՈՒՂԻՂ)
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը:
Դեկտեմբերի 6-ի հերթական նիստում պատգամավորները առաջին և երկրորդ ընթերցմամբ կքվեարկեն և կքննարկեն մի շարք օրենքների նախագծեր:
Դեկտեմբերի 3-ին գումարված քառօրյա հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկված է 40 հարց:
Պատգամավորները կշարունակեն «ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումը:
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին:
Source: Երկիր Մեդիա | Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը (ՈՒՂԻՂ)