Ալեքսիս Օհանյանը ներկա է գտնվել իր գրքի երևանյան շնորհանդեսին

Գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը «Առանց թույլտվության. այն մասին, թե ինչպես է 21-րդ դարը կերտվելու, այլ ոչ թե կառավարվելու» գրքում խորհուրդ է տալիս այս կամ այն գաղափարն իրագործելու համար չսպասել որևէ մեկի թույլտվությանը և անցնել գործի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրքի երևանյան շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 8-ին: Միջոցառմանը ներկա էր հեղինակը, ով պատասխանեց լրագրողների հարցերին և հաղորդակցվեց ընթերցողների հետ:

«Բազմաթիվ երիտասարդ ձեռնարկատերեր ինձ հարցնում էին, թե որն է իմ հաջողության գաղտնիքը: Կարծեցի, որ նրանց պատասխանելու ամենաարագ ու արդյունավետ ձևը գիրք գրելն է»,-նշեց Օհանյանը:

Նրա խոսքով` իբրև ձեռնարկատեր և գործատու, կցանկանար` իր աշխատակիցները կիրառեն այն ամենը, ինչի մասին խոսվում է գրքում, քանի որ դա բարձրացնում է ոչ միայն նրանց արտադրողականության արդյունավետությունը, այլև աշխատանքային երկարատևություն է ապահովում:

 


Source: Երկիր Մեդիա | Ալեքսիս Օհանյանը ներկա է գտնվել իր գրքի երևանյան շնորհանդեսին