Ամենաշատ դիվանագիտական ներկայացուցչություններ ունեցող երկիրը Չինաստանն է

Չինաստանն աշխարհում ամենաշատ դիվանագիտական ներկայացուցչություններ ունեցող երկիրն է: Ավստրալիայում գործող Լոուի վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Չինաստանն առաջին անգամ է գլխավորում այս ցանկը՝ առաջ անցնելով Միացյալ Նահանգներից:

2019 թվականին աշխարհի տարբեր երկրներում գործում են չինական 276 դեսպանատներ եւ ներկայացուցչական այլ գրասենյակներ: Միացյալ Նահանգներինը երեքով պակաս է: ԱՄՆ-ին հաջորդում են Ֆրանսիան, Ճապոնիան եւ Ռուսաստանը:


Source: Երկիր Մեդիա | Ամենաշատ դիվանագիտական ներկայացուցչություններ ունեցող երկիրը Չինաստանն է