ԱՄՆ-ն խստացնում է հղիներին վիզա տրամադրելու կանոնները

Միացյալ Նահանգները հղիներին վիզա տրամադրելու նոր կանոններ է սահմանել: Պետքարտուղարությունից հայտնել են, որ ամերիկյան ոչ ներգաղթային վիզայի համար դիմած հղի կանայք պետք է ապացուցեն, որ չեն պատրաստվում այնտեղ ծննդաբերել:

Նահանգներում ծնված գրեթե բոլոր երեխաներն անմիջապես ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստանում: Այս օրենքն արժանացել էր նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությանը:

 


Source: Երկիր Մեդիա | ԱՄՆ-ն խստացնում է հղիներին վիզա տրամադրելու կանոնները