Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև Հրայր Թովմասյանի ազգականներից. ԱԱԾ

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցումներին՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:

Ըստ անհրաժեշտության՝ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»:


Source: Երկիր Մեդիա | Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև Հրայր Թովմասյանի ազգականներից. ԱԱԾ