Արթուր Ալեքսանյան դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյան դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան:Այս մասին ըմբիշը գրել էր Instagram-ի էջում:

Հայ մարզիկներից բարի կամքի դեսպան է նաև Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտան Հենրիխ Մխիթարյանը:

Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ Օլիմպիական խաղերի, Եվրոպայիքառակի, աշխարհի եռակի չեմպիոն է: Անկախ Հայաստանի երկրորդ օլիմպիական չեմպիոնը:


Source: Երկիր Մեդիա | Արթուր Ալեքսանյան դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան