«Լյուսի Թութունճյան» ցուցասրահը 10 տարում 103 ցուցահանդես է կազմակերպել

Երեւանի Խնկո Ապոր անվան գրադարանում տեղի է ունեցել հոբելյանական հանդիպում-ցերեկույթ՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միության «Վահե Սեթյան» հրատարակչատանը կից ստեղծված «Լյուսի Թութունճյան» ցուցասրահի հիմնադրման տասնամյակի առթիվ։ Մասնակցել են հայաստանցի բոլոր այն արվեստագետները, ովքեր նախորդող տասը տարիների ընթացքում համագործակցել են ցուցասրահի հետ:

«Լյուսի Թութունճյան» ցուցասրահն անցնող 10 տարիների ընթացքում մշակութային լայն գործունեություն է ծավալել՝ կազմակերպելով 103 ցուցահանդես: Ավելի քան 130 արվեստագետ աշխարհի տարբեր երկրներից եւ Հայաստանից սերտորեն համագործակցել են ցուցասրահի հետ:


Source: Երկիր Մեդիա | «Լյուսի Թութունճյան» ցուցասրահը 10 տարում 103 ցուցահանդես է կազմակերպել