Կլինի հանրաքվե, թե՞ ոչ․նախագահը 3 օր ժամանակ ունի

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման ընդունումից հետո գնդակը հանրապետության նախագահի դաշտում է: Ազգային ժողովից 7 օրվա ընթացքում այն ստանալուց հետո նախագահը 3 օր ժամանակ ունի դրանք ստորագրելու եւ հանրաքվե նշանակելու համար, կամ, ինչպես տարբեր իրավաբաններ են պնդում, ուղարկել Սահմանադրական դատարան:

Եթե չի ստորագրում, հանրաքվեն օրենքի ուժով է նշանակվում ու դրանից հետո 50-65 օրվա ընթացքում կայանում՝ 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը՝ մոտավորապես ապրիլի սկզբին: Որպիսի Սահմանադրական դատարանի 7 անդամները հրաժեշտ տան իրենց պաշտոններին, կողմ պետք է քվեարկի ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ոչ պակաս քան 25 %-ը, խոսքը, մոտավորապես, 650 հազար քաղաքացու մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում։


Source: Երկիր Մեդիա | Կլինի հանրաքվե, թե՞ ոչ․նախագահը 3 օր ժամանակ ունի