Հոկտեմբերի 13-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երեւանում գիշերը կդիտվի +11, ցերեկը՝ +23, երեկոյան՝ +18 աստիճան ջերմություն։


Source: Երկիր Մեդիա | Հոկտեմբերի 13-ին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ