Հրդեհ Բազումի լեռնաշղթայում. այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք

Հոկտեմբերի 25-ին, ժամը 11:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչությունից հրդեհ են նկատել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում՝ Բազումի լեռնաշղթայում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 Հիշեցնենք, որ այսօր հրդեհի մարման աշխատանքների ժամանակ ստացած այրվածքներից մահացել է 1 փրկարար, եւս մեկը հիվանդանոցում է։


Source: Երկիր Մեդիա | Հրդեհ Բազումի լեռնաշղթայում. այրվում է մոտ 50 հա խոտածածկ տարածք