Մահացել է աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է ԱՄՆ-ի Կոռնելի համալսարանի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայ աստղագիտական ընկերության համանախագահ Երվանդ Թերզյանը։

Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին։

 


Source: Երկիր Մեդիա | Մահացել է աստղաֆիզիկոս Երվանդ Թերզյանը