Նոյեմբերյանում ցերեկային նոր խնամքի կենտրոն կկառուցվի

Նոյեմբերյան քաղաքում ցերեկային նոր խնամքի կենտրոն է կառուցվելու: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը 40.000 եվրո է նվիրաբերել Տավուշի թեմին՝ կենտրոնի կառուցման համար:

Այն Նոյեմբերյան քաղաքում ու հարակից գյուղերում բնակվող ավելի քան 200 սոցիալապես խոցելի երեխաներին կրթական, ճանաչողական եւ հոգեւոր աջակցություն ստանալու հնարավորություն կտա:

Մանրամասները՝ տեսանյութում:


Source: Երկիր Մեդիա | Նոյեմբերյանում ցերեկային նոր խնամքի կենտրոն կկառուցվի