Սառնակունք գյուղի տարածքում մոտ 150 կուտակված ավտոմեքենաներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները (բոլոր տեսակի ավտոմեքենաների համար), Տավուշի մարզի Դիլիջանի թունելը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը (բեռնատարների համար), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Երևանի-Մեղրի ավտոճանապարհի Վայք-Սառնակունք հատվածը երկկողմանի փակ է:

Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և Անիի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են:

Արագածոտնի մարզի Ապարանի և Ծաղկահովտի տարածաշրջաններում, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկ-Ախուրյան ավտոճանապարհի Ջաջուռի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սոթք-Քարվաճառ, Ապարան-Քուչակ ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Տավուշի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի մարզերում, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Սևան, Շիրակի մարզի Գյումրի, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածին տեղում է ձյուն:

Տավուշի մարզի Ջուջևան գյուղում առկա է մառախուղ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին կան մոտ 50-60, Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սառնակունք գյուղի տարածքում՝ մոտ 150 կուտակված ավտոմեքենաներ:


Source: Երկիր Մեդիա | Սառնակունք գյուղի տարածքում մոտ 150 կուտակված ավտոմեքենաներ կան