Սլովենիան հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին

Սլովենիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 8-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- գրել է Նաղդալյանը:


Source: Երկիր Մեդիա | Սլովենիան հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին