Վիրավորված ոստիկանը դուրս է գրվել

Հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցված միջադեպի հետևանքով վիրավորված ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: 

«Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից: Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց»,- փոխանցել է Ծովինար Խաչատրյանը:


Source: Երկիր Մեդիա | Վիրավորված ոստիկանը դուրս է գրվել