Ֆրանսիայում գործադուլը շարունակվում է․ տրանսպորտային համակարգը կաթվածահար է

Ֆրանսիայում երկրորդ օրն է՝ շարունակվում է համընդհանմուր գործադուլը: Այսօր էլ այդ երկրում տրանսպորտային համակարգը կաթվածահար վիճակում է, չեղարկվել են հարյուրավոր թռիչքներ:

Ֆրանսիայի ոստիկանության տվյալներով՝ երեկ երկրի տարբեր շրջաններում փողոց է դուրս եկել ավելի քան 800 հազար մարդ, թեեւ արհմիությունների ղեկավարների պնդմամբ՝ գործադուլին մասնակցել է 1.5 միլիոն մարդ:

Փարիզում երեկ գրանցվել են նաեւ վանդալիզմի դեպքեր, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարարներին ցրելու համար: 71 մարդ բերման է ենթարկվել:

Հիշեցնենք, որ քաղաքացիները բողոքում են նախագահ Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրից:


Source: Երկիր Մեդիա | Ֆրանսիայում գործադուլը շարունակվում է․ տրանսպորտային համակարգը կաթվածահար է