105 իրավաբան ու իրավապաշտպան դիմել են նախագահին

105 իրավաբան ու իրավապաշտպան է  միացել Հանրապետության նախագահին ուղղված կոչին՝ ձեռնպահ մնալ հանրաքվեի նշանակումից՝ այն որակելով որպես հակասահմանադրական գործընթաց:

«Օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը: Կարեւորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն եւ անիրավաչափորեն: Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլեւ կստեղծի սահմանադրական իրավունքի ոտնահարման ծանրակշիռ նախադեպ»,- ասված է հայտարարության մեջ:

 


Source: Երկիր Մեդիա | 105 իրավաբան ու իրավապաշտպան դիմել են նախագահին