Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուկրաինացիների մարմինները հանձնվել են Ուկրաինային

Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուկրաինացիների մարմինները, ինչպես և հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իրենց հայրենիքում են: Այս մասին հաղորդում է «112» հեռուստաալիքը: Հայտնի է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի Բորիսպոլի օդանավակայանում: Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը ժամանել են թռիչքուղի: Նախատեսվում է, որ զոհերի հիշատակի արարողությունը տեղի կունենա այսօր Բորիսպոլի օդանավակայանում։ Source: […]

Read more

Չեխիայի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 29 մարդ

Չեխիայի արևմուտքում գտնվող ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել, վիրավորվել է ևս 29 հոգի, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Տեղեկությունների համաձայն՝ հրդեհը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան 6-ի սահմաններում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայությունն ու ոստիկանությունը։ Պատահարից անմիջապես հետո ժամանել է շտապօգնության յոթ բրիգադ։ Օգնության են հասել նաև հարևան Գերմանիայից ժամանած […]

Read more

Այսօր Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցն է

2007 թ.-ի հունվարի 19-ին ժամը 15.00 ին, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան դռան առջև թուրք ազգայնականների կողմից սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը: Կասկածյալին գտնելու հարցում օգնել է նրա հայրը, որը մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարն ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Որոշ քաղաքագետներ կարծում են, որ սպանությունը ծրագրված և իրականացված […]

Read more

Հրդեհ` Մարմաշեն գյուղում

Հունվարի 19-ին, ժամը 05:49-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղի 20-րդ փողոցի տներից մեկի տարածքում գտնվող անասնագոմում կուտակած անասնակեր է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մարմաշեն գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բակում: Այրվում են մոտ 1250 հակ անասնակեր և ծածկի […]

Read more

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը կզրկվեն թագավորական տիտղոսներից

Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, այս տարվա գարնանից կդադարեն մշտական հիմունքներով կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և օգտագործել «Նորին Մեծություններ» տիտղոսը: Այդ մասին ասված է Բուքինգհեմյան պալատի հաղորդագրության մեջ: Բացի դրանից, նրանց կդադարեն տրամադրել գումարային միջոցներ պաշտոնական միջոցառումների համար: Թագուհի Եղիսաբեթ II-ը հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ նրանք այդպիսի որոշման են հանգել մի քանի ամիս տևած քննարկումներից […]

Read more

Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հաղթանակ է տոնել միջազգային մրցաշարում: Ջուլֆալակյանը 77 կգ քաշային կարգում մասնակցել է Դանիայում անցկացվող Thor Masters-ին և նվաճել ոսկե մեդալ: Ջուլֆալակյանին մրցաշարում ուղեկցել է հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Այս օրերին ընտրանին 10 մարզիկով մասնակցում է Նիսի միջազգային մրցաշարին: Source: Երկիր Մեդիա | Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալակիր է դարձել Դանիայի միջազգային մրցաշարում

Read more

Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 19-ին, ժամը 01։28-ին ահազանգ է ստացել, որ Մեղրի-Կապան ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մեղրի-Վարդանիձոր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […]

Read more
1 2 3 4 1,129