Գագիկ Խաչատրյանի նախկին տեղակալը պետությանը հասցրել է 1,7 մլրդ դրամի վնաս. նա հետախուզվում է. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թ. փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն […]

Read more

Մխիթարյանը վերադարձավ, գոլ խփեց, բայց «Ռոմա»-ն պարտվեց

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 23-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Բոլոնյա»-ին: Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացեցին «Բոլոնյա»-ի ֆուտբոլիստները, այնուհետ` 22-րդ րոպեին «Բոլոնյա»-ից Դենսոիլը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հյուրերին հաջողվեց առաջին կեսում կրկին առաջ անցնել հաշվի մեջ` 26-րդ րոպեին աչքի ընկավ Բարովը: Երկրորդ կեսի մեկնարկում «Բոլոնյա»-ի ֆուտբոլիստները խփեցին երրորդ գնդակը: «Ռոմա»-ի կազմում երկրորդ գնդակը հեղինակեց Հենրիխ Մխիթարյանը, ով մոտ մեկ ամիս […]

Read more

Լարսը փակ է. Ռուսական կողմում կա կուտակված 940 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:12-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դիլիջանի ոլորանները (ձյուն է տեղում) փակ է բեռնատարների համար: Վարդենյաց լեռնանցքը  փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Չայնիի ոլորանները փակ է կցորդիչով բեռնատարների համար: Փակ է Շիրակի մարզի Մուսաելյան-Վարդաղբյուր ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները, Ամասիա, Զառիշատ, Շաղիկ և Գառնառիճ գյուղերի ավտոճանապարհները դժվարանցանելի են: Արագածոտնի մարզի Ապարանի […]

Read more

Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն է

Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրն այս տարի կնշվի հունվարի 26-ին: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Սուրբ Սարգիս զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր: Սուրբ Սարգիս զորավարը նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Սարգսի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ` ժողովրդական սովորույթներով: Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Նա […]

Read more

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ

Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից և փետրվարի 9-ի առավոտյան հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով: Երևան քաղաքում սպասվում են տեղումներ: Գիշերը կդիտվի +4, ցերեկը՝+7, երեկոյան՝ — 3 աստիճան ջերմություն։ Source: Երկիր Մեդիա | Հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան […]

Read more

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է իր առաջին հայալեզու բջջային խաղը և ստիկերի նոր կերպար՝ «Viber»-ում

Հեռահաղորդակցությունն այլևս չի դիտարկվում որպես զուտ ձայնային և տվյալների փոխանակման ծառայությունների ոլորտ. այն այսօր ավելին է, քան կապը: Ոլորտի շուկայում զարգացումներին համահունչ՝ Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է «Սիս-Մասիս» անունը կրող, իր առաջին հայալեզու բջջային խաղը: Բացի այդ, ընդառաջելով «Viber»-ի հետ համատեղ ստեղծված՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստիկերների» փաթեթի բազմաթիվ օգտագործողների կոչերին՝ ընկերությունը ներկայացնում է նաև ստիկերների ևս մեկ կերպար, այս անգամ՝ տղայի, որը նախորդ փաթեթի՝ […]

Read more

«Էկո գյուղերի» ցանցը շարունակում է զարգանալ. լուսավորված նոր փողոցներ՝ Արփի գյուղում

Գործընկեր կազմակերպությունների ընտրած ռազմավարությունը շարունակում է դրական արդյունք արձանագրել: Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Վայոց ձորի մարզի Արփի գյուղում լուսավորվել է ևս 4 փողոց` շուրջ 2300մ երկարությամբ ճանապարհ: Տեղակայվել է էներգախնայող 60 լուսատու: Ծրագրի արձանագրած արդյունքը երկարաժամկետ է և թիրախավորված: Այն ապահովում է ենթակառուցվածքների զարգացում, բյուջետային միջոցների խնայողություն և մարդ-վայրի բնություն հակասության կարգավորման նախադրյալներ: […]

Read more

Չինաստանի իշխանությունները 28,6 մլն դոլար են տրամադրել կորոնավիրուսի բուժման համար

Չինաստանի Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն 200 միլիոն յուան (28,57 միլիոն դոլար) է հատկացրել Հուբեյ նահանգում կորոնավիրուսով ծանր հիվանդներին բուժելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեն կենտրոնական բյուջեից շտապ կարգով 200 մլն յուան է հատկացրել Խուանչժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի Տունցզի բժշկական ինստիտուտի Տունցզի հիվանդանոցին` Հուբեյ նահանգի ազգային հիվանդանոցում ծանր հիվանդների համար բաժանմունք կառուցելու, մասնավորապես` […]

Read more

«Հրայր Մարուխյան» հիմնադրամը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համագործակցության արձանագրություն են ստորագրել

«Հրայր Մարուխյան» հիմնադրամը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միությունը համագործակցության արձանագրություն են ստորագրել: Հիմնադրամի աջակցությամբ Երեւանում գործող Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի միջոցով աշխատողներին եւ գործատուներին կտրամադրվեն աշխատանքային իրավունքներին առնչվող մասնագիտական անվճար խորհրդատվություն եւ փաստաբանական անվճար ծառայություն: Գործակցությունը կներառի նաեւ աշխատանքային իրավունքների մասին իրազեկում, մասնագիտական կարողությունները զարգացնելու նպատակով վերապատրաստումների կազմակերպում, ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների հետ կապերի խորացում: Գործընկեր կառույցները նաեւ կբարձրաձայնեն աշխատանքային […]

Read more

Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով

Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի «Ֆեյսբուք»-ի էջը: Ryanair բյուջետային ավիաընկերության նոր՝ Երևան-Պաֆոս (Կիպրոս)- Երևան երթուղով չվերթերը կմեկնարկեն 2020 թվականի հունիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ: Source: Երկիր Մեդիա | Ryanair ավիաընկերությունը չվերթեր կիրականացնի նաև Երևան-Պաֆոս -Երևան երթուղով

Read more
1 2 3 4 5 860