Բելգրադն այլեւս չի վերահսկում իրավիճակը Կոսովոյում․ Սերբիայի նախագահ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ պետք է ընդունել, որ Բելգրադն այլեւս չի վերահսկում իրավիճակը Կոսովոյում: «Պետք է դադարենք խաբել մեր հասարակությանը»,- ասել է Վուչիչը: Կոսովոյում իրադրության մասին ազգին եւ խորհրդարանին հղած ուղերձում նախագահը նշել է նաեւ, որ Սերբիան պետք է ընտրի, թե հետագայում ինչպես զարգացնել հարաբերությունները Կոսովոյի հետ: Ինքը՝ Վուչիչը, կողմ է չճանաչված այդ պետության հետ հարաբերությունների բարելավմանը: […]

Read more

Հայաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի հետ արդյունավետ աշխատանքում. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը: Վարչապետը ողջունել է հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը: «Ուրախալի է, որ համաձայնության եկանք, որ 2020 թ. հունվարի […]

Read more

Առաջին Հանրապետության պետական այրերի երազանքն ապրում է և պիտի իրագործվի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի առաջին Հանրապետության պետական այրերի գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների արյունը իզուր չի հեղվել: Այս մասին մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում կայացած միջոցառմանն իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր տոնում ենք մեր հազարամյա պատմության ամենակարևոր իրադարձություններից մեկը՝ Առաջին Հանրապետության հիմնադրման օրը: 1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի, Սարդարապատի հերոսամարտերից հետո հռչակվեց Հայաստանի անկախ առաջին Հանրապետությունը, դա տեղի ունեցավ […]

Read more

ՃՏՊ Կապան-Արծվանիկ ավտոճանապարհին. կան տուժածներ

Մայիսի 28-ին, ժամը 05:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Վ.Կ., ծնված 1997 թ.) ետևի աջ անիվը վնասվել է, […]

Read more

Զոհրաբ Մնացականյանբ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասին

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 27-ին ընդունեց Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին, ով Բիշկեքում կայացած ԱԳ նախարարական նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն առաջադրվել է որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու 2020թ. հունվարի 1-ից մինչև 2022թ. դեկտեմբերի 31-ը ժամանակահատվածի համար: Նախարար Մնացականյանը շեշտեց Կազմակերպության կարևոր դերը Հայաստանի անվտանգության համակարգում: Անդրադառնալով ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի առաջնահերթություններին` Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց անդամ-պետությունների միջև սերտ […]

Read more

Այսօր լավագույն հնարավորություններն ունենք ապրել ու զարգանալ սեփական հողում. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ։ «Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ Հանրապետության տոնի առթիվ: Հայ ժողովուրդն այսօր նշում է դարերի պատմություն ունեցող իր պետականության վերականգնման տոնը՝ հայ ժողովրդի պայքարն ու ձեռքբերումները, անկոտրում ոգու հաղթանակը խորհրդանշող մեր Հանրապետության տոնը։ Հայկական ինքնության ձևավորման, հայոց պետականության կերտման ու կայացման ընթացքում հայ ժողովրդի անցած ուղին հերոսական է ու փառավոր՝ մեր […]

Read more

Ճապոնիայում դանակներով զինված տղամարդը հարձակվել է դպրոցականների վրա. կան զոհեր

 2 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, մահացել են,  եւս 16-ը վիրավորվել՝ Ճապոնիայի Կավասակի քաղաքում, երբ դանակներով զինված մի տղամարդ հարձակվել է կանգառում ավտոբոսի սպասող դպրոցականնների ու նրանց ուղեկցողների վրա։ Երեք երեխայի ու մեկ կնոջ վիճակը գնահատվւմ է ծայրահեղ ծանր։ Ոստիկանները բռնել են հանցագործին, որը ավելի ուշ հիվանդանոցում մահացել է։ Պետական այցով Ճապոնիայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհվածների […]

Read more

Այսօր էլ նույն ոգով կարող պիտի լինենք պահպանել մեր անկախ պետականությունը․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առիթով: Ուղերձում ասվում է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում հայրենաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ Հանրապետության օրվա առիթով: Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը իրականություն դարձավ մայիսյան հերոսամարտերում մեր հայրերի քաջագործություններով: Նրանց փառապանծ հաղթանակը դարձավ հիմքը մեր անկախ պետականության վերահաստատման, որը դարավոր երազանքն էր մեր […]

Read more

101 տարի առաջ ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտերից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»: […]

Read more

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

  Մայիսի 28-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ: Երևան քաղաքում մայիսի 28-ի կեսօրից հետո առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Գիշերը կդիտվի +14, ցերեկը՝ +29, երեկոյան՝ +26 աստիճան ջերմություն։ Source: Երկիր Մեդիա | Սպասվում […]

Read more
1 856 857 858 859 860