Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը

Մոտ 6 ժամ տևեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում ընթացող դատավորների ընդհանուր ժողովը։ Արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի հրամանով։ Ժողովի ավարտից հետո դատավորները լրագրողների հետ զրույցում նշեցին, որ արտահերթ նիստին մասնակցելու իրավունք ունեին 229 դատավոր, այսօր նիստին մասնակցել են նրանցից 165-ը: Ներկայացվեց ընդհանուր ժողովի կողմից ընդունված հայտարարության տեքստը: «Նկատի ունենալով վերջին օրերի ընթացքում […]

Read more

Վարչապետն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, այդ թվում՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է Վիեննայի գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Այս տեսակետից ընդգծվել է հրադադարի ռեժիմի ամրապնդման […]

Read more

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը պաշտոնանկ արվեց

Ավստրիայի խորհրդարանը հատուկ նիստում կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: «Ազատություն» կուսակցությունը աջակցել է ընդդիմադիր Սոցիալ դեմոկրատների կողմից արված այդ առաջարկին: Ավստրիայի նախագահը հիմա պետք է որոշի, թե ով պետք է լինի կանցլեր: Այդ ղեկավարը կգլխավորի կառավարությունը մինչ սեպտեմբերին սպասվող ընտրությունները: Կուրցը, Ավստրիայի ժողովրդավարական կուսակցության ղեկավարը, հետպատերազմյան Ավստրիայի պատմության առաջին կանցլերն […]

Read more

Հրշեջները մարել են Հանրապետական մարզադաշտի մոտ բռնկված հրդեհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 27-ին, ժամը 15:10-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտի մոտակայքում գտնվող կիսաքանդ շինությունում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:35-ին, մարվել՝ 15:41-ին: Այրվել են շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ) և շինության տարածքում՝ խոտածածկույթ […]

Read more

Ռուսաստանցի սահմանապահները նշել են մասնագիտական տոնը

Ռուսաստանում  նշվող Սահմանապահի օրվա նախօրեին՝ մայիսի 27-ին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունում կայացել է  հանդիսավոր ընդունելություն, որին ներկա է եղել նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ ՀՀ ԱԱԾ տնօրենը ողջույնի ու շնորհավորանքի խոսք է ուղղել ՌԴ դաշնային անվտանգության ծառայության զինծառայողներին և շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության սահմանն ամուր պահելու և ծառայությունը  պատշաճ կատարելու համար։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի […]

Read more

Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ըստ ոլորտների

Տնտեսական ակտիվության ցուցանիշը այս տարվա հունվար-ապրիլին 7 տոկոսով աճել է 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ միայն ապրիլին նախորդ ապրիլի համեմատ աճը կազմել է 9.2 տոկոս: Այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 4.5 տոկոսով, իսկ միայն ապրիլին՝ 13.2 տոկոսով: Շինարարության ծավալը հունվար-ապրիլին ավելացել է 8 տոկոսով, […]

Read more

Վենետիկի Հանձնաժողովը նշում է, որ դատական բարեփոխումներն անհրաժեշտ է մշակել և իրականացնել Սահմանադրության համաձայն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է ստացել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոյից, որում հանձնաժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում դատաիրավական համակարգի վճռական բարեփոխումներին և «վեթթինգի» իրականացմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Արմենպրես»-ը ներկայացնում է Բուքիքիոյի նամակի ոչ պաշտոնական թարգմանությունը. «Հարգարժան պարոն վարչապետ, Ես գրում եմ Ձեզ ի շարունակումն ս.թ. ապրիլի 11-ին Ստրասբուրգում կայացած մեր հանդիպման, որի […]

Read more

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքն ավելի արդյունավետ կդարձնի բանակցային գործընթացը. Արմեն Ռուստամյան

Ստեփանակերտում մայիսի 7-ին ՀՅԴ նախաձեռնությամբ անցկացվեց «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումը, որի ընթացքում ընդունվեց հռչակագիր և ընտրվեց կազմկոմիտե: Այսօր ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում գումարվեց կազմկոմիտեի երկրորդ նիստը՝ օրակարգում ունենալով կազմկոմիտեի գործունեության հաստատումը: «Ֆորումից անմիջապես հետո հռչակագիրը թարգմանվել է ու հրապարակվել ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով: Լայն տարածման նպատակով որոշեցինք այն թարգմանել նաև իսպաներեն: Կազմկոմիտեն կազմված է Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի ներկայացուցիչներից: Այսօրվա նիստի հիմնական օրակարգը կազմկոմիտեի գործունեության […]

Read more

Մայր Աթոռում քահանայից հերթական ժողովի ընթացքում զեկույցներ ներկայացվեցին

Մայիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից հերթական ժողովը, որին մասնակցում էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և Արցախի թեմերում սպասավորող 225 եկեղեցականներ, թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և միաբաններ: Առավոտյան, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, հոգևորականները Սուրբ Գայանե վանքում մասնակցեցին Գիշերային ժամերգությանը: Ժողովը բացվեց կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ […]

Read more

Վարչապետը որպես զբոսավար օտարերկրացի զբոսաշրջիկներին ներկայացրել է մայրաքաղաք Երևանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր որպես զբոսավար է հանդես եկել օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ «Երևան Սիթի Տուր» զբոսաշրջային ավտոբուսով շրջել է Հայաստանում գտնվող արտասահմանցի զբոսաշրջիկների հետ և անգլերենով նրանց ներկայացրել մեր մայրաքաղաք Երևանը և նրա պատմությունը: Շրջայցը մեկնարկել է Երևանի Կասկադ համալիրից, շարունակվել Բաղրամյան […]

Read more
1 857 858 859 860