Բողոքի ակցիա՝ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի մոտ

Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա են անցկացրել ռեկտորի աշխատասենյակի մոտ: Նրանք ցանկանում էին հանդիպել եւ ռեկտորի պաշտոնակատարի հետ քննարկել իրենց հուզող հարցերը: Թեեւ Գեղամ Գեւորգյանը չի ընդունել հավաքվածներին, միջանցքում 20 րոպեանոց զրույց է ունեցել ուսանողների հետ, եւ հանդիպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Մանրամասները՝ տեսանյութում։ Source: Երկիր Մեդիա | Բողոքի ակցիա՝ ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակի […]

Read more

Հայաստանում կին մարտիկի գերեզման են գտել

Հայաստանի հյուսիսում հայտնաբերված ավելի քան 2600 տարեկան ոսկորների հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք պատկանել են Ուրարտական թագավորության կին մարտիկի: Ամենայն հավանականությամբ՝ նա զոհվել է մարտի դաշտում: Հետազոտողները ենթադրում են, որ այդպիսի կին մարտիկներն են ոգեշնչել հին հույներին՝ ամազոնուհիների կերպարի ստեղծման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հնագետների աշխատությունները հրապարակել է International Journal of Osteoarchaeology գիտական հանդեսը: Հնագետները մնացորդները գտել են Լոռու մարզի Բովեր 1-ին գերեզմանատանը […]

Read more

Ամենաշատ դիվանագիտական ներկայացուցչություններ ունեցող երկիրը Չինաստանն է

Չինաստանն աշխարհում ամենաշատ դիվանագիտական ներկայացուցչություններ ունեցող երկիրն է: Ավստրալիայում գործող Լոուի վերլուծական կենտրոնի տվյալներով՝ Չինաստանն առաջին անգամ է գլխավորում այս ցանկը՝ առաջ անցնելով Միացյալ Նահանգներից: 2019 թվականին աշխարհի տարբեր երկրներում գործում են չինական 276 դեսպանատներ եւ ներկայացուցչական այլ գրասենյակներ: Միացյալ Նահանգներինը երեքով պակաս է: ԱՄՆ-ին հաջորդում են Ֆրանսիան, Ճապոնիան եւ Ռուսաստանը: Source: Երկիր Մեդիա | Ամենաշատ դիվանագիտական ներկայացուցչություններ ունեցող […]

Read more
1 2,077 2,078 2,079 2,080 2,081 4,022