ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը։ Գեղամ Գևորգյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, պրոֆեսոր: Երևանի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է: Հիշեցնենք, այսօր անցկացվում էր ԵՊՀ խորհրդի նիստը, որի ընթացքում քվեարկությամբ պաշտոնապես դադարեցվեցին հրաժարական ներկայացրած ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունները։ Source: Երկիր Մեդիա | ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը

Read more

ԱԺ-ում մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության փակ քվեարկությունը

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների ընտրության փակ քվեարկությունը: Քվեարկությունը մեկնարկել է 16:00-ին: «Քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում ժամը 16:00-17:00-ն»,-ասաց  հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջարկել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝  4 տարի ժամկետով, Սեդա Շահինյանի թեկնածությունը՝ 3 տարի ժամկետով, Կամո Սարգսյանի թեկնածությունը՝ […]

Read more
1 3,462 3,463 3,464 3,465 3,466 3,525