Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով

ՌԴ ԱԳՆ-ն Իրանում գտնվող ՌԴ քաղաքացիներին զգուշացրել է այն մասին, որ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանը առժամանակ դադարեցնում է թռիչքները Իրանի մայրաքաղաքում ուժեղ ձյան պատճառով։ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում նշվում է, որ Armenia Airways ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթի ժամանումը, որը նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 16։00-ին, սպասվում է ժամը 16։31-ին։ Source: Երկիր Մեդիա | Թեհրան-Երևան չվերթը կժամանի կեսժամյա ուշացումով

Read more

«Գրեմմի»-ի նախագահին աշխատանքից հեռացրել են մրցանակաբաշխությունից տասն օր առաջ

Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը նաեւ զբաղվում էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի կազմակերպմամբ, պաշտոնից հեռացրել են պարգեւների հանձնումից տասն օր առաջ: Այդ մասին հաղորդում է Variety-ն: Որոշումն ընդունվել է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեղադրանքների պատճառով: Կազմակերպության ներսում անցկացվում է անկախ հետաքննություն: Մինչեւ դրա ավարտը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա հոգաբարձական խորհրդի նախագահ Հարվի Մեյսոն Կրտսերը: Դուգանը Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային […]

Read more

Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է մնալ կրիտիկական

Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հայտնել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը: «Նրա գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է՝ սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140 է, որը ևս համարվում է բարձր։ Նման աշխատանքի դեպքում […]

Read more

Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուկրաինացիների մարմինները հանձնվել են Ուկրաինային

Իրանում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված ուկրաինացիների մարմինները, ինչպես և հայտարարել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իրենց հայրենիքում են: Այս մասին հաղորդում է «112» հեռուստաալիքը: Հայտնի է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիևի Բորիսպոլի օդանավակայանում: Զելենսկին, վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը և Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովը ժամանել են թռիչքուղի: Նախատեսվում է, որ զոհերի հիշատակի արարողությունը տեղի կունենա այսօր Բորիսպոլի օդանավակայանում։ Source: […]

Read more
1 2 3 4 5 6 3,543