Թերեզա Մեյն այսօր պաշտոնապես կթողնի Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնը

Թերեզա Մեյն այսօր պաշտոնապես կթողնի Մեծ Բրիտանիայի իշխող Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը: Սակայն նա կշարունակի կատարել երկրի վարչապետի պարտականությունները՝ մինչեւ կառավարության նոր ղեկավարի ընտրությունը: Մեծ Բրիտանիայի վարչապետի աթոռին արդեն 11 թեկնածու է հավակնում: Հիշեցնենք, որ Թերեզա Մեյն իր հրաժարական տալու որոշման մասին հայտնել էր 2 շաբաթ առաջ՝ խորը ափսոսանք հայտնելով, որ չկարողացավ ավարտին հասցնել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը: […]

Read more

Սանկտ Պետերբուրգում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իսրայելի էկոնոմիկայի նախարարության նորարարության կենտրոնի տնօրեն Ահարոն Ահարոնի հետ: Վարչապետը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի և Իսրայելի միջև համագործակցության զարգացումը ու նշել, որ այդ բնագավառը ՀՀ կառավարության առաջնային ուղղություններից մեկն է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության նպատակն է տնտեսության կաուցվածքում լոկոմոտիվ դարձնել բարձր տեխնոլոգիական […]

Read more

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի Լիլոյի շուկայում. այրվել են բազմաթիվ խանութներ (տեսանյութ)

Հունիսի 6-ին՝ ուշ երեկոյան, հրդեհ է բռնկվել Թբիլիսիի  Լիլոյի շուկայում։  8-10 հազար քառակուսի մետր տարածքում այրվել են բազմաթիվ խանութներ։ Հրդեհը բռնկվել է, այսպես կոչված, «չինական շուկայի» կոշիկի խանութներից մեկում: Պատահարի վայր է ժամանել հրշեջ-փրկարարներ շուրջ 20 հաշվարկ, ինչպես նաեւ խանութների տերերը, որոնք փորձում Էին իրենց ապրանքները փրկել։ Տուժածներ չկան։ Source: Երկիր Մեդիա | Խոշոր հրդեհ՝ Թբիլիսիի Լիլոյի շուկայում. այրվել են բազմաթիվ խանութներ (տեսանյութ)

Read more

Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանը կկալանավորվի

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար մեղադրյալի կարգավիճակ ստացած, ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանը կալանավորվել է: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում է կայացրել բավարարել Գեղամ Պետրոսյանին երկու ամսով կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: Դատարանը իրավաչափ է համարել Գեղամ Պետրոսյանին ձերբակալելու որոշումը. Գեղամ Պետրոսյանի պաշտպանը բողոքարկել էր իր պաշտպանյալին ձերբակալելու որոշումը: […]

Read more

Տուժողը հետապնդել է հարձակվողին ո ետ վերցրել ոսկյան շղթան ու խաչը

ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացու նկատմամբ կատարված ավազակային հարձակման բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019թ. հունիսի 5-ին 1985 թվականին ծնված քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևան քաղաքի զբոսայգիներից մեկում անծանոթ տղամարդը հարձակվել է իր վրա, պոկել ոսկյա շղթան ու խաչը և դիմել փախուստի, սակայն ինքը հետապնդել […]

Read more

Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում  ընթացող Norway Chess  շախմատային սուպերմրցաշարի 3-րդ տուրում   Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթանակի հասավ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ: Հայ գրոսմայստերը հաղթեց  31-րդ քայլում, եւ այժմ  4 միավոր   զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը՝ 5 միավորով: Source: Երկիր Մեդիա | Լևոն Արոնյանը հաղթեց Մամեդյարովին

Read more

ԱԻՆ-ը զգուշացնում է՝ հրդեհների առաջացման և տարածման վտանգը մեծ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է. Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով, անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, որից խուսափելու համար հարկավոր է․ Չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ. չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում. Չվառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ […]

Read more
1 4,772 4,773 4,774 4,775 4,776 4,906