Կարգալույծ է հռչակվել աբեղա
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը: Ինչպես հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, տնօրինության համար հիմք է ծառայել Խաչատուր աբեղայի` եկեղեցական ծառայությունից հրաժարվելու մասին խնդրագիրը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Սարգիս Կնյազյան ավազանի անունով: Source: Երկիր Մեդիա | Կարգալույծ է հռչակվել աբեղա
Read more