Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ Է զոհվել նավաբեկության հետեւանքով

Ինդոնեզիայի ափերի մոտ առնվազն 17 մարդ է զոհվել, եւս մեկն անհայտ կորած է համարվում մարդատար նավի խորտակման հետեւանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նավը հունիսի 17-ին շրջվել է Արեւելյան Ճավայի նահանգի ափերի մոտ: Գործակալության տվյալներով՝ նավաբեկությունից փրկվել է  39 ուղեւոր: Ներկայում որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են, որին մասնակցում էչորս ջրասուզորդ: Source: Երկիր Մեդիա | Ինդոնեզիայում առնվազն 17 մարդ Է զոհվել նավաբեկության հետեւանքով

Read more

ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ կամ կողմ քվեարկելու հարցում պատգամավորներին ազատ է թողել: Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք որոշում ունեն, թե ինչպես են քվեարկելու: «Այո, որոշում կա: Մենք անցյալ անգամ ազատ էինք թողել քվեարկությունը: Այսօր մենք խմբակցությունով կրկին որոշեցինք ազատ թողնել քվեարկությունը, ամեն […]

Read more

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որեւէ գաղափարախոսության չի հարում

Վարչապետ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որեւէ գաղափարախոսության չի հարում: Սա անձամբ Նիկոլ Փաշինյանն է ասել: Քաղաքագետ Գարիկ Քեռյանը վարչապետի այս հայտարության մեջ մանեւրելու հնարավորություն է տեսնում: Այս կերպ, ըստ քաղաքագետի, պատասխանատվությունն իրենց վրայից գցում են ու ապահովագրվում քննադատներից: Իսկ Սուրեն Պետրոսյանն էլ պնդում է, որ կուսակցությունը պետք է հստակ գաղափարներ առաջ քաշեր: Մանրամասները՝ տեսանյութում։  Source: Երկիր Մեդիա | […]

Read more

ԱԺ-ն քննարկում է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրության հարցը

ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը կարծում է, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքում կոնկրետ խախտումները համակարգային քննության առարկա դարձնելուց շարունակաբար հրաժարվել է: Նրա գնահատմամբ՝ դա ամենազգալի վնասն է հասցրել դատարանի հեղինակությանը: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց և տեսլականը ներկայացրեց Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ: «ՍԴ-ն իր հեղինակության նկատմամբ ամենազգալի վնասը կրել է ընտրական վեճերով իրականացված արդարադատության արդյունքում իր […]

Read more

Մրգաստան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ յուրացումներ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Մրգաստան համայնքի ղեկավարը, 2008 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով […]

Read more
1 7,364 7,365 7,366 7,367 7,368 7,609