Մտավախություն կա, որ հանձնաժողովի գործունեությունը կարող է ազդել բանակի հեղինակության վրա

2016-ի Ապրիլյան պատերազմի հանգամանքները հետաքննելու նպատակով Ազգային Ժողովում ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է առկա նյութերն ու հավելյալ տեղեկատվություն հավաքագրում: Հանձնաժողովի նախագահը վստահեցնում է, որ անաչառ են լինելու, նաեւ պահելու են ձեռք բերված պայմանավորվածությունները՝ բացառելու են քաղաքական ենթատեքստը եւ ապահովելու են աշխատանքների եւ տեղեկատվության գաղտնիությունը: Այդուամենայնիվ, քաղաքական ընդդիմության մոտ մտավախություններ կան մի շարք հարցերի շուրջ: Մանրամասները՝ տեսանյութում։ Source: Երկիր […]

Read more

Կայացել է ԱՊՀ ՊՆ խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունիսի 13-ին կայացել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը: Կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունների (պաշտպանական գերատեսչությունների) պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են […]

Read more

Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել

Հունիսի 13-ին` ժամը 17:05-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Արտյոմ Վազգենի Խաչատրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Source: Երկիր Մեդիա | Արցախում […]

Read more
1 7,405 7,406 7,407 7,408 7,409 7,609