Փետրվարի 9-ին սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կտրուկ նվազում է

Փետրվարի 8-ի երեկոյան ժամերից մինչև փետրվարի 9-ի առավոտ հանրապետության ողջ տարածքում սպասվում են ձյան առատ տեղումներ, լեռնային մարզերում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։ Հանրապետության տարածքում փետրվարի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 18-20 աստիճանով: Երեւանում սպասվում է ձյուն։ Գիշերը կդիտվի -10, ցերեկը՝ -7, երեկոյան՝ -10 աստիճան ցուրտ։ […]

Read more

Մխիթարյան Միաբանությունում տեղի է ունեցել «Հավատք եւ Գործք» համաժողովը

Մխիթարյան Միաբանությունում տեղի է ունեցել «Հավատք եւ Գործք» համաժողովը, որի մասնակիցները խոսել են առկա մարտահրավերներներից, որոնք հնարավորղ է հաղթահարել հավատքով ու գործքով: Մանրամասները՝ տեսանյութում։ Source: Երկիր Մեդիա | Մխիթարյան Միաբանությունում տեղի է ունեցել «Հավատք եւ Գործք» համաժողովը

Read more

Սառնակունք գյուղի տարածքում մոտ 150 կուտակված ավտոմեքենաներ կան

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները (բոլոր տեսակի ավտոմեքենաների համար), Տավուշի մարզի Դիլիջանի թունելը, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհը (բեռնատարների համար), Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Երևանի-Մեղրի ավտոճանապարհի Վայք-Սառնակունք հատվածը երկկողմանի փակ է: Աբովյան-Հատիս, Աբովյան-Սևաբերդ, Աբովյան-Կապուտան և […]

Read more

105 իրավաբան ու իրավապաշտպան դիմել են նախագահին

105 իրավաբան ու իրավապաշտպան է  միացել Հանրապետության նախագահին ուղղված կոչին՝ ձեռնպահ մնալ հանրաքվեի նշանակումից՝ այն որակելով որպես հակասահմանադրական գործընթաց: «Օրենսդիր մարմնի կայացրած՝ հանրաքվե նշանակելու մասին որոշումը ակնհայտ ու անթաքույց խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու սահմանադրական օրենսդրությունը: Կարեւորելով անմիջական ժողովրդավարության մեխանիզմները՝ միաժամանակ պնդում ենք, որ դրանք չեն կարող կիրառվել կամայականորեն եւ անիրավաչափորեն: Դա ոչ միայն կխարխլի իրավական պետության հիմքերը, այլեւ կստեղծի […]

Read more

Կլինի հանրաքվե, թե՞ ոչ․նախագահը 3 օր ժամանակ ունի

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման ընդունումից հետո գնդակը հանրապետության նախագահի դաշտում է: Ազգային ժողովից 7 օրվա ընթացքում այն ստանալուց հետո նախագահը 3 օր ժամանակ ունի դրանք ստորագրելու եւ հանրաքվե նշանակելու համար, կամ, ինչպես տարբեր իրավաբաններ են պնդում, ուղարկել Սահմանադրական դատարան: Եթե չի ստորագրում, հանրաքվեն օրենքի ուժով է նշանակվում ու դրանից հետո 50-65 օրվա ընթացքում կայանում՝ 65-րդ օրվան նախորդող կիրակի օրը՝ […]

Read more

Վահագն Վերմիշյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Փետրվարի 5-ին Վահագն Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ […]

Read more

Սլովենիան հայտնել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին

Սլովենիան Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը հայտնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին փետրվարի 8-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն […]

Read more

Անտարկտիդայում ռեկորդային տաք ջերմաստիճան է գրանցվել

Անտարկտիդայում ռեկորդային տաք՝ Ցելսիուսի սանդղակով 18.3 աստիճան ջերմաստիճան է գրանցվել: Վերջին ռեկորդը եղել էր 2015թ.-ին: Այդ ժամանակ ջերմաստիճանը եղել էր Ցելսիուսի սանդղակով 17.5 աստիճան, այսինքն՝ այս անգամվանից 0.8 ատիճանով ցածր: Source: Երկիր Մեդիա | Անտարկտիդայում ռեկորդային տաք ջերմաստիճան է գրանցվել

Read more

Ղազախստանում ծեծկռտուքի եւ անկարգությունների հետեւանքով 8 մարդ է մահացել

Ղազախստանի հարավային Մասանչի գյուղի մոտակայքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի եւ անկարգությունների հետեւանքով 8 մարդ մահացել է: Մոտ 40-ն էլ ստացել են մարմնական եւ հրազենային վնասվածքներ: Ղազախստանի Ներքին գործերի նախարար Էլրան Տուրգումբաեւը հայտարարել է, որ ծեծկռտուքի գործով կա 47 ձերբակալված: Ոստիկանները նրանց մոտից որսորդական 2 հրացան են առգրավել: Ղազախստանի տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարն էլ ասել է՝ սադրիչների պատճառով կենցաղային վեճը […]

Read more

Հոնկոնգում 2-շաբաթյա պարտադիր կարանտին է հայտարարվել

Չինաստանի հատուկ ինքնավար շրջան Հոնկոնգում 2-շաբաթյա պարտադիր կարանտին է հայտարարվել: Բնակիչները պետք է մնան տներում, իսկ Հոնկոնգ այցելածները մեկուսանան հյուրանոցներում կամ պետական վերահսկողության տակ գտնվող կենտրոններում: Օրինախախտներին սպառնում է տուգանք ու ազատազրկում: Չինաստանի Ուհան քաղաքում կորոնավիրուսից Միացյալ Նահանգների 60-ամյա քաղաքացի է մահացել: Վերջին տվյալներով՝ Չինաստանում համաճարակի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 720: Վարակը հայտնաբերվել է ավելի քան 34,500 մարդու մոտ: […]

Read more
1 2 3 860