Կաշառք ստացած ՃՈ հետաքննիչը ձերբակալվել է

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հունվարի 17-ին Գյումրու Մարմարաշենի խճուղում տեղի ունեցած մարմնական վնասվածքով ճանապարհատրանսպորտային պատահարի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ վարորդի վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը վերադարձնելու համար նույն վաշտի հետաքննիչներից մեկը, վարորդին տույժերի չենթարկելու սպառնալիքով, պահանջել է 50 […]

Read more

Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկվել է նախագահի աշխատակազմին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ նախագիծն ուղարկել է նախագահի աշխատակազմ։ Այս մասին «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում հայտնեցին նախագահի աշխատակազմից։ Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ չընդունվեց, փոխարենը ըն դւնվեց այն հանրաքվեի դնելու մասին նախագիծը։ Source: Երկիր Մեդիա | Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու նախագիծն ուղարկվել է նախագահի աշխատակազմին

Read more

Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն օրհնություն ստացան Ս. Սարգիս եկեղեցում

Առաջնագծում ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներն առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում օրհնություն ստացան Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանից: Փետրվարի 8-ին լրագրողների հետ զրույցում Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տ. Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ այս միջոցառումն արդեն ավանդույթ է դարձել։ «Օրհնության կարգից հետո նաև զինվորներին կպարգևատրի Նավասարդ սրբազանը։ Արդեն հինգերորդ տարին է, որ Նավասարդ Սրբազանի նախաձեռնությամբ զինվորներն օրհնություն են ստանում […]

Read more

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է եկեղեցուց գողություն կատարած անձին.գողոնը սպրբապատկեր է եղել

Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցուց գողություն է կատարվել: ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին` ժամը 15.30-ին, Գուգարաց թեմի առաջնորդարանի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու հոգևոր հովվից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ եկեղեցուց նկար են գողացել: Նշված վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը եկեղեցու տարածքից գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկել 56-ամյա մի տղամարդու։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ […]

Read more

Հայկական հումանիտար խումբը մեկ տարում Սիրիայում ականազերծել է 126 հազար քմ տարածք

Հայկական հումանիտար խումբն արդեն մեկ տարի Սիրիայում առաքելություն է իրականացնում և 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի փետրվարի 8-ը ականազերծողները մաքրել են 126 հազար քառակուսի մետր տարածք, որից մոտ 91 հազար քառակուսի մետր հատվածը (ականներով և պայթուցիկ զինամթերքով վարակված համար 1 և համար 2 տարածքները) ստուգազննվել և հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը տեղեկացնում է, […]

Read more

Խոշոր վթար` Գեղարքունիքում. կա 8 վիրավոր

Փետրվարի 8-ին, ժամը 06:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին՝ Ծակքար գյուղի մոտակայքում,  տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ծակքար գյուղի մոտակայքում բախվել են «Opel» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սիփան […]

Read more

Գագիկ Խաչատրյանի նախկին տեղակալը պետությանը հասցրել է 1,7 մլրդ դրամի վնաս. նա հետախուզվում է. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, դեռևս 2019 թ. փետրվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցած և քննվող քրեական գործով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պետությանն […]

Read more
1 2 3 4 5 1,228